Մեդվեդևը գնահատել է Ղրղզստանի և Հայաստանի քաղաքական ինստիտուտները
Ղրղզստանում բողոքի ակտիվ ցույցերի ալիքը ջնջել է բոլոր քաղաքական ինստիտուտները, թե՛ այնտեղ, թե՛ Հայաստանում իշխող կուսակցությունները իրենց դրսևորել են չափազանց թույլ կողմով, հայտարարել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ, ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ղրղզստանի իրադարձությունները՝ այնտեղ բողոքի ակտիվ ցույցերի հերթական ալիքն արդեն, ըստ էության, ջնջել, ճխլել է բոլոր քաղաքական ինստիտուտները։ Սա, իհարկե, անչափ ցավալի է իր՝ Ղրղզստանի համար»,- ասել է Մեդվեդևը կուսակցական «ՊոլիտՍթարթափ» կադրային նախագծի մասնակիցների հետ հանդիպմանը։
Նա նշել է, որ Ղրղզստանը Ռուսաստանի կարևոր գործընկերն է, և այնտեղ մշտապես գոյություն ունեցող անկայունությունը վնասում է տնտեսության զարգացմանը, «իսկ տնտեսությունն այնտեղ թույլ» է։
«Թե՛ Ղրղզստանում, թե՛ Հայաստանում իշխող կուսակցությունները այդ կարգի իրադարձություններից հետո իրենց դրսևորել են չափազանց թույլ կողմով։ Այսինքն՝ նրանք ուղղակի ցնդել են, գոլորշիացել»,- հավելել է Մեդվեդևը, տեղեկացնում է News.am-ը։