2020-10-08 19:24
Լրատվական գործակալություններ
Ծանր վիրավորում է ստացել ռուս լրագրող Յուրի Պետրովիչ Կատյոնոկը
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու երկրորդ հրթիռակոծության արդյունքում ծանր վիրավորում է ստացել ռուս լրագրող Յուրի Պետրովիչ Կատյոնոկը։
«Լրագրողի կյանքի համար այժմ պայքարում են արցախցի բժիշկները»,–նշված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։