2020-10-08 22:24
Լրատվական գործակալություններ
Ֆրենկ Փալոնեն դատապարտել է Ադրբեջանի կողմից Սբ Ղազանչեցոց եկեղեցու գնդակոծումը
Ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն դատապարտել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Շուշիի Սբ Ղազանչեցոց եկեղեցու գնդակոծումը:
«Ադրբեջանական զորքերի կողմից քաղաքացիական թիրախներին, այդ թվում՝ պատմական Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն կանխամտածված հարվածելը նողկալի է և արժանի է միջազգային դատապարտման: Ես ցավում եմ այս լուրի համար այն բանից հետո, երբ անցյալ տարի հաճույք ունեցա այցելել այս գանձին»,- գրել է նա Twitter-ում, տեղեկացնում է News.am-ը։