2020-10-09 09:13
Լրատվական գործակալություններ
Զախարովա. Լեռնային Վիրավորված ռուս լրագրողներին կտեղափոխեն Երևան, երբ նրանց կարելի լինի տեղափոխել
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վիրավորված ռուս լրագրողներին կտեղափոխեն Երևան, երբ նրանց կարելի լինի տեղափոխել, նրանցից մեկը այժմ գտնվում է ծանր վիճակում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Երևանում Ռուսաստանի դեսպանատունը կապի մեջ է Հայաստանի արտաքին գործերի նախարարության հետ՝ կապված հակամարտության գոտում ռուս լրագրողների վիրավորվելու հետ: Մեր տեղեկություններով՝ նրանցից մեկը գտնվում է ծանր վիճակում, նրան վիրահատում են: Նրանցից երկուսը միջին ծանրության վնասվածքներ ունեն, նրանք նույնպես շուտով կվիրահատվեն: Հենց որ բոլորին կարելի լինի տեղափոխել, նրանց կտեղափոխեն Երևան»,- ասել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը, տեղեկացնում է News.am-ը: