2020-10-09 11:21
Լրատվական գործակալություններ
Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետությունը
Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկել է Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման օգտին, այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է Ալֆորվիլի փոխքաղաքապետ Գարո Խաչիկյանը։
Նշվում է նաև, որ որոշում է կայացվել Ալֆորվիլի կողմից ֆինանսապես աջակցել Արցախի բնակչությանը, տեղեկացնում է Aysor.am-ը: