2020-10-09 11:29
Լրատվական գործակալություններ
USCIRF-ը մտահոգված է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու վրա հարձակմամբ
ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը (USCIRF) մտահոգված է Ադրբեջանի զինված ուժերի հարձակմամբ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցու վրա։
«USCIRF-ը մտահոգված է, որ Ղազանչեցոց եկեղեցին լրջորեն վնասվել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների հետևանքով, և կոչ է անում պահպանել պաշտամունքի վայրերն ու կրոնական օբյեկտները, հատկապես ներկայիս բռնության պայմաններում»,- նշված է «Թվիթերում» հրապարակված հանձնաժողովի հաղորդագրությանն մեջ, տեղեկացնում է News.am-ը: