Մոսկվայում մեկնարկեց Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարարի հանդիպումը

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկեց Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

Հանդիպումից րոպեներ առաջ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ կրկին հրթիռային հարված է հասցվել Ստեփանակերտ քաղաքին, տեղեկացնում է Sputnik Armenia։