2020-10-09 22:07
Լրատվական գործակալություններ
Շուշիի վիրավորված ռուս լրագրողներին կտեղափոխեն Մոսկվա
Ադրբեջանի զինված ուժերի կողմից Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծման հետևանքով վիրավորված երկու ռուս լրագրողներին Ռուսաստանի Դաշնություն կտեղափոխեն կառավարական պատվիրակության հետ:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, նույն ինքնաթիռով Մոսկվա են վերադառնալու նաև Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի աշխատանքային այցը լուսաբանած լրագրողները։