2020-10-10 11:02
Լրատվական գործակալություններ
ՊՆ խոսնակ. Հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ Երիցվանքի և Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ
Հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ Երիցվանք գյուղական համայնքի, նաև Հայաստանի Սյունիքի մարզի, Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Տուժածներ չկան»,հավելել է նա, տեղեկացնում է News.am-ը։