2020-10-10 13:07
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանը նոր գրոհ է ձեռնարկել «Կարախամբեյլիի» ուղղությամբ` խախտելով պայմանավորվածությունը
Ադրբեջանը նոր գրոհ է ձեռնարկել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Անտեսելով հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը, ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ»,– Facebook–ի իր էջում գրել է նա, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ՊՆ խոսնակը տեղեկացնում է, որ Արցախի ՊԲ ստորաբաժանումները դիմում են համապատասխան միջոցների՝ կասեցնելու հակառակորդի գրոհը։