2020-10-10 15:02
Լրատվական գործակալություններ
Հոկտեմբերի 11–ին խաղաղության աղոթք կհնչի հայկական բոլոր եկեղեցիներում
Հոկտեմբերի 11-ին հայկական եկեղեցիներում խաղաղության աղոթք կհնչի։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի մամլո ծառայության ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանը։
«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հոկտեմբերի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագի ընթացքում կկատարվի մասնավոր աղոթք խաղաղության հայցով՝ ի զորակցություն մեր հայրենի երկրի ու ժողովրդի և հայոց բանակի»,– Facebook–ի իր էջում գրել է նա, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։