2020-10-10 15:43
Լրատվական գործակալություններ
0
Ֆրանսիան ողջունում է Ղարաբաղում մարդասիրական հրադադար հայտարարելու որոշումը
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Լեռնային Ղարաբաղում մարդասիրական հրադադարը։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Ֆրանսիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև մարդասիրական նպատակներով հրադադարի հայտարարումը: Այժմ այն պետք է իրականացվի ու խստորեն պահպանվի երկու երկրների միջև ռազմական գործողությունների մշտական դադարեցման համար պայմաններ ստեղծելու նպատակով: Ֆրանսիան, ինչպես և նախկինում, պատրաստ է իր ներդրումն ունենալ այդ հարցում»,– նշված է ԱԳՆ հայտարարության մեջ։
Նախարարությունը նաև կոչ է արել կողմերին առանց նախապայմանների վերսկսել առարկայական բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: