2020-10-10 15:44
Լրատվական գործակալություններ
Նախքան հումանիտար հրադադարի հաստատումը, ադրբեջանցիները փորձել են ներթափանցել Հադրութ
Պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ նախքան հումանիտար հրադադարի հաստատումը, ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ:
«Չնայած հրադադարի հաստատումից անցել է շուրջ 3 ժամ՝ ներթափանցած խմբի շրջափակման և ոչնչացման գործողությունները շարունակվում են: Ռազմաճակատի մյուս հատվածներում համեմատաբար հանգիստ է»,–նշված է ՊԲ հայտարարության մեջ:
ՊԲ–ն հայտնում է նաև, որ ադրբեջանական կողմի գործողությունները, ըստ երևույթին, թելադրված են Ադրբեջանի նախագահի` Հադրութը գրավելու հայտարարությունն ապացուցելու նպատակով, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։