2020-10-10 17:05
Լրատվական գործակալություններ
Վրաստանը ողջունում է Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագիրը
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի մասին համաձայնագիրը և հույս ունի առաջընթացի հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում, ասվում է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:
«Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի մասին համաձայնագիրը և հույս է հայտնում, որ հետագայում բանակցությունների միջոցով առաջընթաց կգրանցվի հակամարտության կարգավորման հարցում և կհաստատվի ամուր խաղաղություն, որը կնպաստի տարածաշրջանում անվտանգության և բարգավաճման ամրապնդմանը», - ասվում է հայտարարության մեջ, տեղեկացնում է Aysor.am-ը։