2020-10-10 21:08
Լրատվական գործակալություններ
Արայիկ Հարությունյանը` Հադրութում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր Հադրութում հանդիպել է թշնամու գրոհն այսօր ետ մղած զինվորների հետ:
«Հադրութ քաղաքի ուղղությամբ թշնամու գրոհն այսօր ետ մղած մեր քաջարի տղաների հետ:
Փա ՛ռք Հայոց Բանակին»,- հայտնել է նա իր ֆեյսբուքյան էջում և տեսանյութ հրապարակել:
«Էդ հաղթանակի հասցեատերը ժողովուրդն է, բայց կերտողը դուք եք եղել: Ուզում եմ մի քիչ մնաք, կազդուրվեք, կարգավորվեք, շարունակեք ձեր ծառայությունը: Ես ուղղակի խոնարհվում եմ ձեզ բոլորիդ առաջ, ձեր ցավը տանեմ, լավ եղեք»,-ասում է նա զինծառայողներին, տեղեկացնում է News.am-ը: