Հայերը երթ են անցկացրել Ստրասբուրգում

Լեռնային Ղարաբաղում խաղաղության համար երթը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ Ֆրանսիայի արևելքում գտնվող Ստրասբուրգ քաղաքում: Այս մասին հայտնում է France Bleu ռադիոկայանը:

Կազմակերպիչներից և քաղաքային ոստիկանությունից ստացած նրա տեղեկություններով՝ ակցիային մասնակցել է 1,2 հազար մարդ` հիմնականում Ֆրանսիայի, Բելգիայի և Գերմանիայի հայ համայնքների ներկայացուցիչներ: Ցուցարարների գլխավերևում ծածանվել են հայկական դրոշները, ինչպես նաև եղել են հրադադարին աջակցող պաստառներ: Երթը սկսվել է Ստրասբուրգի տաճարից և ավարտվել քաղաքի կենտրոնում՝ Կլեբեր հրապարակում:

Ինչպես հանրահավաքում հայտարարել է դրա կազմակերպիչներից Սարգիս Սարգսյանը, Ստրասբուրգում անցկացվող երթը նպատակ ունի տեղի ունեցող իրադարձությունների վրա հրավիրել Եվրախորհրդարանի, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի ուշադրությունը: Նրա խոսքով՝ ցուցարարները պնդում են, որ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը բանաձև ընդունի, Եվրախորհրդարանը հատուկ նիստ հրավիրի և սկսվեն խաղաղ բանակցություններ, հայտնում է ՏԱՍՍ-ը: