2020-10-11 13:42
Լրատվական գործակալություններ
ՊՆ․ Թուրքիան օդուժը կրկին ղեկավարում է ադրբեջանական օդուժի գործողությունները
«Թուրքական օդուժը կրկին ղեկավարում է ադրբեջանական օդուժի և ՕՀՄ-ների գործողությունները։ Մանրամասները շուտով»,- ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Ավելի վաղ նա հայտնել էր, որ Թուրքիայից և Իսրայելից հումանիտար բեռների քողի տակ ինտենսիվորեն Ադրբեջան են բերվում հարվածային ԱԹՍ-ներ։
Սրանից քիչ անց Հովհաննիսյանը գրեց. «Թուրքական օդուժի օդային ղեկավարման կետերը որոնք թռչում են Թուրքիայի օդային տարածքում, ղեկավարում են ադրբեջանական օդուժի կազմում գործող թուրքական ԱԹՍ-ներին։ ԱԹՍ-ները վեց միավոր F-16 երի ծածկույթի տակ, այսինքն ուղեկցմամբ հարվածներ են հասցնում Արցախի խաղաղ բնակչությանը և ենթակառուցվածքներին»։