ՊԲ-ն ամփոփել է պատերազմի 14 օրերին հակառակորդի կրած զինտեխնիկայի ու մարդկային կորուստները

Արցախի տեղեկատվական շտաբն ամփոփել է հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները:

Դրանց համաձայն, վերջին մեկ օրվա ընթացքում հայկական ԶՈՒ-ի կողմից խոցվել է Ադրբեջանի ևս 3 ԱԹՍ, 2 զրահատեխնիկա: Հակառակորդը տվել է կենդանի ուժի 350 զոհ:

Այսպիսով՝ սեպտեմբերի 27-ից Արցախի ու Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած հարձակումների արդյունքում պատերազմի 2 շաբաթվա ընթացում հայկական պաշտպանական ուժերը խոցել են հակառակորդի 165 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 510 միավոր տանկ ու այլ զրահատեխնիկա, 4 ՏՈՍ ծանր կրակային համակարգեր:

Պատերազմի 14 օրվա ընթացքում, հայկական կողմի հաշվարկով, հակառակորդն ունեցել է 4719 զոհ, տեղեկացնում է Sputnik Armenia: