2020-10-11 14:34
Լրատվական գործակալություններ
Ֆրենկ Փալոնե. Ադրբեջանը զինադադարը փորձել է օգտագործել իր արյունալի հարձակումը շարունակելու համար
Ադրբեջանն անտեսել է մարդասիրական զինադադարն ու փորձել օգտագործել այն իր արյունալի հարձակումը շարունակելու համար, այս մասին Twitter-ում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն:
«Ադրբեջանն անտեսել է հումանիտար հրադադարն ու փորձել օգտագործել այն իր արյունալի հարձակումը շարունակելու համար: Դա զարմանալի չէ, և դա պետք է լինի տագնապալի ահազանգ Միացյալ Նահանգների ու մեր միջազգային դաշնակիցների համար», - նշել է նա, տեղեկացնում է Aysor.am-ը: