2020-10-11 16:07
Լրատվական գործակալություններ
Սերժ Թանկյանը դիմել է Իսրայելի ժողովրդին
Հայտնի ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը դիմել է Իսրայելի ժողովրդին, որպեսզի նրանք կոչ անեն իրենց կառավարությանը չմատակարարել ԱԹՍ-ներ Թուրքիային և Ադրբեջանին:
«Իսրայելի ժողովուրդ:
խնդրում եմ, հայտնեք ձեր կառավարությանը, որ դադարեցնի Էրդողան-Ալիև ցեղասպան զույգին անօդաչու թռչող սարքեր մատակարարել: Այդ անօդաչուները ռմբակոծում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքները: Դուք տեսել եք լուսանկարները։ Դուք գիտեք, թե ովքեր են մեր թշնամիները»,- գրել է Թանկյանը Facebook-ի իր էջում, տեղեկացնում է Aysor.am-ը: