Կարմիր խաչն Արցախում աշխատանքները դեռ չի սկսել

«Կարմիր խաչ» միջազգային կոմիտեն Արցախի և Ադրբեջանի դիերի և գերիների փոխանակումը դեռևս չի սկսել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԿԽՄԿ–ի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

«Մենք կսկսենք մեր հումանիտար առաքելությունը, երբ հրադադարը իրականում պահպանվի, երբ դադարեն հրետակոծությունները։ Մենք ֆիզիկապես չենք կարող աշխատանքներ սկսել, քանի որ այդպիսով կվտանգենք մեր թիմերի անվտանգությունը ևս», – ասել է Ամատունին։

ԿԽՄԿ–ի թե՛ Ստեփանակերտի, թե՛ ադրբեջանական Բարդա քաղաքի ներկայացուցիչները հումանիտար հրադադարի պահպանման պայմանները բավարար չեն համարում։ Ամատունու խոսքով` Կարմիր խաչը մշտական կապի մեջ է երկու կողմերի պաշտոնական կառույցների հետ։