Հայտնի ջազային երաժիշտ Իգոր Բուտմանն իր հոնորարը փոխանցել է Արցախի երեխաների օգնության համար

Հայտնի ջազային երաժիշտ, սաքսոֆոնահար Իգոր Բուտմանը միացել է «Հայերի ասամբլեայի» մարդասիրական նախաձեռնությանը, տեղեկացնում է News.am-ը:

Հոկտեմբերի 10-ին Չայկովսկու անվան կոնսերվատորիայի մեծ դահլիճում տեղի է ունեցել նրա համերգը, որի ողջ հոնորարը երաժիշտը փոխանցել է «Հայերի ասամբլեայի» բարեգործական մարաթոնի հիմնադրամին՝ ի աջակցություն Արցախի երեխաների:

«Փախադարձ հարգանքն է կարևոր։ Ես ցանկանում եմ, որ մեր երկրներում տաղանդավոր մարդիկ հնարավորություն ունենան շփվել ջազի միջոցով։ Մեզ համար դա ամենակարևոր, ամենահասկանալի լեզուն է»,- ասել է Իգոր Բուտմանը։

«Հայերի ասամբլեան» ողջ հայկական աշխարհի անունից իր խորին շնորհակալությունն ու երախտագիտությունն է հայտնում Իգոր Բուտմանին՝ համերաշխության և աջակցություն ցուցաբերելու համար: