ՊԲ․ Հայկական կողմը զինտեխնիկայի և մեծ քանակությամբ մարդկային կորուստներ է պատճառել հակառակորդին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արցախի ՊԲ-ն հրապարակել է տեսանյութ, թե ինչպես են ՊԲ ստորաբաժանումները կասեցրել թշնամական ուժերի հարձակման փորձը՝ խոցելով վերջինիս 2 զրահատեխնիկա և պատճառելով մեծ քանակությամբ մարդկային կորուստներ:

 

«Հյուսիս-արևելյան ուղղությամբ հոկտեմբերի 11-ին թշնամական ուժերը ձեռնարկել են հարձակողական գործողություններ:

ՊԲ ստորաբաժանումները կասեցրել են թշնամական ուժերի հարձակման փորձը՝ խոցելով վերջինիս 2 զրահատեխնիկա և պատճառելով մեծ քանակությամբ մարդկային կորուստներ»,- հայտնում է ՊԲ-ն, տեղեկացնում է News.am-ը: