2020-10-11 20:42
Լրատվական գործակալություններ
Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Մոսկվա կատարելիք այցի շրջանակներում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։
«Մոսկվա կատարելիք այցի շրջանակներում, որտեղ նախատեսված է նախարարի հանդիպումը իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, նախատեսված է նաև հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ», –ասաց Նաղդալյանը: