2020-10-11 20:45
Լրատվական գործակալություններ
ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջիկայում հանդես կգա ղարաբաղյան հարցի շուրջ երկխոսությունը վերականգնելու առաջարկով
ԵԱՀԿ Մինսկի խումբջն առաջիկայում հանդես կգա ղարաբաղյան հարցի շուրջ երկխոսությունը վերականգնելու առաջարկով, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին:
Կիրակի Վիսկոնտին և նրա ադրբեջանցի գործընկեր Ջեյխուն Բայրամովը հեռախոսային բանակցություններ են վարել, որոնց ընթացքում Վիսկոնտին ափսոսանք է հայտնել ստեղծված իրավիճակի շուրջ և ընդգծել հրադադարի ռեժիմը պահպանելու կարևորությունը:
«Կոչ անելով կողմերին պահպանել Մոսկվայում ձեռքբերված պայմանավորվածությունները՝ համանախագահները նշել են, որ առաջիկայում ՄԽ-ը հանդես կգա կողմերի միջև քաղաքական երկխոսությունը վերականգնելու առաջարկով»,-ԱԳՆ-ի հաղորդագրությունը մեջբերում է ՌԻԱ Նովոստի-ն: