ՌԴ ԱԳՆ․ Ղարաբաղում իրավիճակը կլինի ուշադրության կենտրոնում Մնացականյանի՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ

Լեռնային Ղարավաղում իրավիճակը կլինի ուշադրության կենտրոնում Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ Ռուսաստանի մայրաքաղաք կատարվելիք այցի ժամանակ: Այդ մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ տարածած մենկաբանության մեջ:

Մնացականյանը կգտնվի Մոսկվայում պաշտոնական այցով հոկտեմբերի 11-13-ը, տեղի կունենան բանակցություններ ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: «Քննարկման առանցքային թեմաներից մեկը կլինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրի քննարկումը: Կշարունակվի երկխոսությունը հակամարտության գոտում լարվածության դեէսկալացիայի շուրջ և սուբստանտիվ բանակցային գործընթացը վերականգնելու պայմաններ ստեղծելու համար, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ»:

Կողմերը նաև կդիտարկեն երկկողմանի համագործակցության հարցերի, ԵԱՏՄ գծով արտաքին փոխգործակցության, ՀԱՊԿ և ԱՊՀ համագործակցության ամբողջ շրջանակը, տեղեկացնում է News.am: