Շուշան Ստեփանյանը ներկայացրել է տեսանյութ Հադրութից

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ներկայացրել է տեսանյութ՝ «Զինուժ մեդիայի» նկարահանումները Հադրութում։

Տեսանյութում Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանն ասում է, որ եղել է և ավիացիա, և ռմբակոծել են տարբեր տեսակի զենքերով։

«Դիվերսիոն խումբ մտել է վերևի մասից։ Բոլորս դուրս ենք եկել մի մարդու նման, կանգնեցրել։ Հրաձգություններ են եղել, զոհեր, վիրավորներ ունենք և մեր կողմից, և հակառակորդի։

Զոհվել է 5 քաղաքացի։ Տեղի է ունեցել դիվերսիայի ընթացքում՝ մայր և երեխա, ևս երեք քաղաքացի»,- նշում է նա։