2020-10-12 09:53
Լրատվական գործակալություններ
Միջազգային հանրությունը կրում է պատասխանատվություն տեղի ունեցող հանցագործությունների համար
Իմ կոչն ու պահանջն է միջազգային հանրությանը կատարել իրենց պատասխանատվությունը, չսահմանափակվել մեր կարգավիճակով և հնարավորինս աջակցություն ցուցաբերել մարդասիրական, քաղաքական ու տնտեսական տեսանկյուններից։
Իմ հորդորն է միջազգային հանրության այն երկրներին, որոնք զենք են վաճառել ու վաճառում Ադրբեջանին, տեսնել, որ այդ զենքերի զգալի մասը դիտավորյալ ու չտարբերակված կերպով կիրառվում է խաղաղ բնակչության դեմ։
Հետևաբար այս երկրները նույնպես կրում են պատասխանատվություն տեղի ունեցող պատերազմական հանցագործությունների համար։