2020-10-12 15:24
Լրատվական գործակալություններ
Իրանը կոչ է անում պահպանել հրադադարը
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին և վերսկսել բանակցությունները միջազգային նորմերի շրջանակներում։
Երկուշաբթի ճեպազրույցում Խաթիբզադեն ափսոսանք է հայտնել անցած շաբաթ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման կապակցությամբ և դատապարտել բնակելի շենքերի և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հրթիռային հարձակումները:
Իրանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացին՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար, տեղեկացնում է Aysor.am-ը: