2020-10-12 18:17
Լրատվական գործակալություններ
Սահմանադրական դատարանը նոր նախագահ ունի
Սահմանադրական դատարանը նոր նախագահ ունի։ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը Facebook սոցցանցի իր էջում հայտնել է, որ Արման Դիլանյանն ընտրվել է ՍԴ նախագահ։
Դիլանյանն, ի դեպ, ՍԴ նախագահի միակ թեկնածուն էր։
Դիլանյանն ինքնաառաջադրվել էր։ Բացի նրանից, առաջադրվել էր նաև Արևիկ Պետրոսյանի և Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը, որոնք հանդես էին եկել ինքնաբացարկի հայտարարությամբ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: