ԵԽ-ում որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի ԱԳՆ հայտարարությունը և ՄԻՊ-ի երկրորդ միջանկյալ զեկույցը

Եվրոպայի խորհրդում որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի ԱԳՆ հայտարարությունը և ՄԻՊ-ի երկրորդ միջանկյալ զեկույցը։ Այս մասին հայտնում է Արցախի Արտաքին գործերի նախարարությունը։

«Եվրոպայի խորհրդում որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը՝ մարդասիրական նպատակներով հրադադարի պայմանավորվածության վերաբերյալ, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի երկրորդ միջանկյալ զեկույցը՝ 2020 թ. սեպտեմբեր-հոկտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության դեմ իրագործված վայրագությունների վերաբերյալ»,- հայտնում է նախարարությունը, տեղեկացնում է News.am։