2020-10-12 21:53
Լրատվական գործակալություններ
Բելգիահայ երաժիշտը Կոմիտաս է նվագում Ղազանչեցոց կիսավեր վանքում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կոմիտասյան «Կռունկի» հնչյունները տարածվել են Շուշիի վիրավոր ու հնամենի եկեղեցու ներսում։
Բելգիահայ թավջութակահար Սևակ Ավանեսյանը նվագում է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ կիսավեր եկեղեցում։
Կոմիտասի «Կռունկի» հնչյունները ողողում են չքնաղ միջնադարյան վանքն ու ազդադարոմ, որ հայն ապրել է այստեղ դարեդար ու շարունակելու ապրել։
Կատարման տեսանյութը Facebook–ի իր էջում հրապարակել է լրագրող Ծովինար Բարխուդարյանը։ «Հայկական պատասխան բարբարոսությանը»,–գրել է նա, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։