2020-10-19 16:07
Լրատվական գործակալություններ
Լավրովը կոչ է արել չլարել ԼՂ շուրջ իրավիճակը
Անհրաժեշտ է դադարեցնել առճակատման հռետորաբանությունը և Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունները: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նրա խոսքով՝ Ռուսաստանն ակտիվորեն աշխատում է Երևանի և Բաքվի հետ Ղարաբաղում կրակի դադարեցման համար հսկողության մեխանիզմ ներդնելու ուղղությամբ: «Հուսով եմ՝ այն շուտով կներդրվի: Մոսկվայում ՀՀ և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո հույսերը չարդարացան, Ղարաբաղում մարտերը շարունակվում են, ինչն անընդունելի է»,-ասել է Լավրովը, տեղեկացնում է News.am-ը: