ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-18-ԻՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ ՉԵՂԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԵՐևԱՆ-ԳՅՈՒՄՐԻ-ԵՐևԱՆ ԱՐԱԳԸՆԹԱՑՆԵՐԻ ՈՒՂԵՐԹՆԵՐԸ

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտնում է, որ տեխնիկական պատճառներով հոկտեմբերի 17-18-ին չեղարկվում են Երևան-Գյումրի-Երևան արագընթաց գնացքների ուղերթները, որոնք պետք է մեկնեին 09:15 Երևանից և 17:55 Գյումրիից:

Երեվան-Գյումրի-Երեվան երթուղու այլ էլեկտրագնացքներն աշխատելու են սովորական ռեժիմով:

Հարավկովկասյան երկաթուղին հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Основная тема:
Теги: