Հունաստանը դիվանագիտական նախաձեռնությունների շարք կսկսի Թուրքիայի սադրիչ քաղաքականության դեմ

Հունաստանը դիվանագիտական նախաձեռնությունների շարք կսկսի Թուրքիայի սադրիչ և ապակայունացնող քաղաքականության դեմ, հաղորդում է National Herald-ը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները: Մասնավորապես, Աթենքը նամակ կհղի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուերիշին՝ կապված Թուրքիայի ապակայունացնող գործողությունների հետ: Հունաստանը նամակ կհղի նաև ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին, որում ասվում է, որ Թուրքիայի պահվածքը ոչ միայն խախտում է միութենական երկրի հիմնարար կանոնները, այլ նաև ռիսկեր է ստեղծում ՆԱՏՕ-ի հարավարևելյան թևի ապակայունացման համար և հակասում է Հունաստանի և ԱՄՆ-ի միջև փոխադարձ պաշտպանության մասին կքնված համաձայնագրի դրույթներին:

Հունաստանը ԵՄ-ին տեղեկացրել է նաև Թուրքիայի իրավախախտումների մասին՝ հղում անելով փոխադարձ պաշտպանության մասին պայմանագրի 42.7 հոդվածին:

Միջազգային քաղաքացիական ավիացիա ծանուցում կուղարկվի Թուրքիայի կողմից որոնողափրկարարական աշխատանքների համար պատասխանատվության գոտին ընդլայնելու վերաբերյալ անօրինական հայտարարության մասին: Այդ հարցով բողոք կուղարկվի նաև Միջազգային ծովային կազմակերպություն:

Անկարայում Հունաստանի դեսպանատունը բողոքի նոտա կուղարկի թուրքական կողմին:

Հունաստանը մտադիր է միջազգային մակարդակով առաջ տանել Թուրքիայի ապակայունացնող դերի և միևնույն ժամանակ Թուրքիայում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վատթարացման հարցը, տեղեկացնում է News.am: