2020-10-20 11:19
Լրատվական գործակալություններ
Ucom–ը կապի խնդիր ունի. ինչ են ասում ընկերությունից
Հոկտեմբերի 20-ի առավոտից Ucom ֆիքսված կապից օգտվող բաժանորդները հայտնաբերել են, որ որոշ ծառայությունների հետ խնդիրներ կան։ Մասնավորապես` չեն գործում սոցիալական կայքերը`Facebook–ը, Telegram–ը, Wiber-ը և այլն։
Sputnik Արմենիան այս հարցով դիմեց Ucom ընկերության լրատվական ծառայությանը` պարզելու, թե ինչի հետևանք են կապի վերոնշյալ խափանումնրը։
«Ցանցի խնդիր չկա։ Տեխնիկական անձնակազմն այս պահին ստուգում է Facebook-ի քեշերը և DNS սերվերները»,– ասաց ընկերության մամուլի քարտուղար Դիանա Մնացականյանը։
Նա նաև նշեց, որ այս պահին իրենք էլ պտասխանի են սպասում ընկերության տեխնիկական բաժնից։