Կոսաչով. Հայաստանը պետք է պաշտոնապես դիմի Ռուսաստանին

ՌԴ Դաշնության խորհուրդը նշել է Լեռնային Ղարաբաղում ռուսական հակաահաբեկչական գործողության պայմանը: Այս մասին հայտարարել է Դաշնության խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը, փոխանցում է РИА Новости-ն:

Սենատորի խոսքով՝ Հայաստանը պետք է պաշտոնապես դիմի Ռուսաստանին՝ կապված հակամարտությանը սիրիական գրոհայինների ենթադրյալ մասնակցության հետ:

Կոսաչովը նշել է, որ պետք է գնահատել նաև այն վտանգը և ռիսկերը, որոնք առաջանում են նման գործողության հետ կապված: Միաժամանակ նա ընդգծել է, որ Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ որևէ կանխատեսում անելը դեռ վաղ է, տեղեկացնում է Aysor.am-ը: