Իրանի ԱԳՆ. Իրանը չի ընդունում գլխատումները կամ հարձակումները քաղաքների և անմեղ մարդկանց վրա

Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն մեկնաբանել է ղարաբաղյան հակամարտության ֆոնին հրապարակված կադրերը, փոխանցում է IRNA-ն:

Խոսքը տեսանյութում հայտնված հայ ռազմագերիների գլխատման և գնդակահարման փաստերի, ինչպես նաև քաղաքացիական թիրախների դեմ հարվածների փաստերի մասին է:

Նրա խոսքով` Իրանը չի ընդունում գլխատումները կամ հարձակումները քաղաքների և անմեղ մարդկանց վրա: Նա երկու կողմերին էլ կոչ է արել հետևել միջազգային կանոններին, տեղեկացնում է News.am-ը: