2020-10-20 13:43
Լրատվական գործակալություններ
0
Արցախի ապաստարաններում սննդամթերք և դեղորայք է հասցվում
Արցախի ապաստարաններում գտնվող մարդկանց անհրաժեշտ սննդամթերք և դեղորայք է հասցվում՝ անկախ ռիսկային հանգամանքներից, հայտնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից:
«Հումանիտար օգնության բաժանման աշխատանքներում ներգրավված է նաև տեսչական մարմնի թիմը՝ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանի գլխավորությամբ ու բոլոր աշխատանքներին անմիջական մասնակցությամբ», - նշված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Aysor.am-ը: