2020-10-20 15:10
Լրատվական գործակալություններ
0
ՓՊ նախագահի. Դեմ եմ զինադադարի դիմաց տարածքներ հանձնելուն
Ես, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ԴԵՄ ԵՄ զինադադարի դիմաց տարածքներ հանձնելու որևէ գործարքի և ՉԵՄ ԼԻԱԶՈՐՈՒՄ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող որևէ անձի կնքել նման գործարք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրում եմ բանակցելիս հիշել հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր քաջերին:
Զորակցում եմ վարչապետին՝ հայ ժողովրդի համար արժանապատիվ որոշում կայացնելու հարցում»,-հավելել է նա, տեղեկացնում է News.am-ը: