2020-10-20 15:27
Լրատվական գործակալություններ
Քրիստոսի Խաչափայտի սուրբ մասունքներով խաչը տեղափոխվել է Արցախ
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ Արցախ է տարվել հայոց բանակի Աշոտ Երկաթի խաչը։ Լուրը տարածվել է Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի Facebook-ի պաշտոնական էջում։
Նշվում է, որ խաչի մեջ զետեղված են Քրիստոսի Խաչափայտի սուրբ մասունքները։
«Այսօր ժամը 10։00-ին այդ Խաչով Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հոգևորականների հետ միասին, գնդերեցների մասնակցությամբ օրհնել է հայոց աշխարհի չորս կողմերը և հայոց բանակը՝ ի նպաստ խաղաղության և հայոց հաղթանակի»,- նշված է գրառման մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։