Ալեքսանդր ԼԱՊՇԻՆԸ՝ ՀԱԴՐՈՒԹԻՑ, ՄԱՐՏՈՒՆԻԻՑ և ՋԵԲՐԱՅԻԼԻՑ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՖԵՅՔ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ

«Ազատագրված» Հադրութից, Մարտունիից և Ջեբրայիլից ադրբեջանցի զինվորների նկարահանած տեսանյութերը դիտելիս պարզվեց, որ հայերն արաբական ծածկագիր են օգտագործում, և Մարտունիում, պարզվում է, գործում է Սիրիայի ազգային բանկ, իսկ դատելով արաբական գրությունից՝ բաժանմունքը, չգիտես ինչու, Հալեպում է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է բլոգեր, լրագրող Ալեքսանդր Լապշինը:

«Ադրբեջանական տեսանյութերից ինձ համար բացահայտեցի, որ Ղարաբաղում ուկրաինական «UA» համարանիշներով մեքենաներ կան, իսկ դրանց շուրջ ավերածությունները հիշեցնում են Դոնեցկը: Բացի այդ, իմացա, որ Ադրբեջանի կողմից իբր գրավված Զոդի լեռնանցքում սոճիներ են աճել: Ընդամենը մեկ տարում, մեկ տարի չեմ եղել այնտեղ: Դա իսկական հրաշք է, չէ՞ որ այնտեղ միայն մերկ ժայռեր էին: Կարծում եմ՝ շուտով Ադրբեջանը մեզ կծանոթացնի Յաշմա հատուկ նշանակության ջոկատի գրոհայինների հետ: Այդ լուսանկարներից մենք իմացանք, որ Ստեփանակերտը գեղեցիկ հանգստավայր է ծովի ափին, որը հիշեցնում է Սումգայիթը»,-գրել է նա:

News.am