2020-10-20 21:05
Լրատվական գործակալություններ
ՌԴ ԱԳ փոխնախարարը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է ԼՂ իրավիճակը
ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն և Ռուսաստանում Գերմանիայի դեսպան Հեզա Անդրեաս դոն Հաիրը քննարկել են ԼՂ հակամարտության գոտում իրավիճակը:
«Կայացել է կարծիքների և գնահատականների օգտակար փոխանակում, մասնավորապես կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակվող ռազմական գործողությունների հետ: Հաստատվել է բոլոր հայտարարությունների կատարման անայլընտրանքությունը, որոնք ընդունվել են ս.թ. հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման արդյունքով»,-ասվում է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Քննարկման այլ թեմաներից է եղել իրավիճակը Ղրղզստանում և Բելառուսում, ինչպես նաև ներուկրաինական ճգնաժամի կարգավորման ընթացքը, տեղեկացնում է News.am-ը: