ՀՅԴ գործիչ. Վիճակը խիստ մտահոգիչ է, անհրաժեշտ է դիվանագիտական և ռազմական ճակատներում բեկում մտցնել

Ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներն այսօր հանդիպել են ՀՅԴ գրասենյակում: Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, քննարկումները շարունակվել են, փորձել են ճշտել միմյանց դիրքորոշումներն ու անելիքները:

«Ընդհանուր դիրքորոշումն այն է, որ վիճակը խիստ մտահոգիչ է, անհրաժեշտ է դիվանագիտական և ռազմական ճակատներում բեկում մտցնել: Գնահատականներից այս պահին զերծ եմ մնում», - ասաց նա:

 Հանդիպումից դուրս եկած «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն էլ ասաց, որ խոսելու շատ բան կա, ավելի ուշ անպայման կխոսի, տեղեկացնում է Aysor.am: