Յուրի ԿՈՏԵՆՈԿ. ԶԱՆԳԵԼԱՆԸ ԲԱՔՎԻ 2-ՐԴ ԲԼԻՑԿՐԻԳԻ ՁԱԽՈՂՈՒՄՆ ԷՐ

«Թուրք խորհրդականների կողմից հրահրվող ադրբեջանական զորքերի՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում հնարավորինս քաղաքներ և գյուղեր գրավելու մասին Անկարային և Բաքվին զեկուցելու ձգտումը ձախողում էր Զանգելանի ուղղությամբ հարձակվող կողմի համար, որտեղ, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Ալիևը, հանդիսավոր կերպով բարձրացվել է Ադրբեջանի դրոշը»: Այս մասին իր Telegram-ալիքում գրում է Ռուսաստանի ռազմական թղթակից Յուրի Կոտենոկը:

«Արդյունքը կաթսա է՝ Ադրբեջանի զինված ուժերի մի քանի ստորաբաժանումների, ղարաբաղյան հրետանու կործանարար կրակի, սպանված և վիրավոր ադրբեջանցի զինվորների, զինծառայողների լքված մարմինների և զենքի, այրված տեխնիկայի կմախքների համար: Հակառակորդը հետ է գլորվել Խուդաֆերինի ջրամբարի տարածքում: Դոնբասի կաթսայի տիպական սցենար և Բաքվի 2-րդ բլիցկրիգի ձախողում»,- նշել է նա:

News.am