2020-10-20 21:46
Լրատվական գործակալություններ
Շուշան Ստեփանյան. Տեսնես` ինչքա՞ն «Բայրաքթար» ունեն
«Տեսնես` ինչքա՞ն «Բայրաքթար» ունեն»,- գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հրապարակելով խոցված թուրքական «Բայրաքթար»-ի լուսանկարները, տեղեկացնում է Panorama.am-ը:
Ավելի վաղ ՊՆ խոսնակը հայտնել էր, որ Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանման կողմից երեկ խոցված թուրքական Bayraktar TB2 մարտական ԱԹՍ-ի հեռակառավարվող տեսախցիկը L-3 WESCAM CMX-15D մոդելի է: Այն արտադրվել է 2020թ հունիսին Կանադայի WESCAM ընկերության կողմից և Bayraktar TB2-ի վրա տեղադրվել 2020թ սեպտեմբերին: Ընդհանուր աշխատանքը կազմել է 31 ժամ: