2020-10-21 09:48
Լրատվական գործակալություններ
Ամերիկացի օրենսդիրը Արցախի անկախությունը ճանաչելու բանաձև է ներկայացրել
Ամերիկացի օրենսդիր Գրեյս Նապոլիտանը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահին Արցախի անկախությունը ճանաչելու բանաձև է ուղարկել:
«Դեպի առաջ ուղին ազատության ուղին է, ուստի այսօր ես ԱՄՆ-ի կողմից Արցախի Հանրապետության անկախության պաշտոնապես ճանաչման կոչ եմ անում»,- գրել է կոնգրեսականն իր Twitter-ում։
Նա նշել է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, տեղեկացնում է News.am-ը: