ԵՐԲ ԽՈՍՈՒՄ ԵՆ ՀՍԿԱՆԵՐԸ, ՄԿՆԵՐԸ ԼՌՈՒՄ ԵՆ

Համաշխարհային մեգա-աստղ Պլասիդո Դոմինգոյի առաջարկով ադրբեջանցի օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովին հանել են «Մանոն Լեսկո» օպերայում դե Գրիեյի դերից: Օպերան պետք է բեմ դուրս գա հոկտեմբերի 21-ին:

Մոսկվայի «Մեծ թատրոնի» ղեկավարությունը Էյվազովին հորդորել է արվեստը չխառնել անձնական դիրքորոշումների, առավել ևս քաղաքականության հետ:

Այս պահին բանակցություններ են ընթանում մեկ այլ համերգային ծրագիր փոփոխելու համար, որովհետև Պլասիդո Դոմինգոն ցանկություն է հատնել, որպեսզի այնտեղից էլ Յուսիֆ Էյվազովի կնոջ՝ Աննա Նետրեբկոյի մասնակցությունը հանվի: Խոսքը հոկտեմբերի 24-ին կայանալիք գալա-համերգի մասին է:

Azgonline.am