Երեք շաբաթում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 4.5 մլն դոլար է նվիրաբերվել

Երեք շաբաթում մեր հայրենակիցները Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին աշխարհի 60 երկրներից 4.5 միլիոն դոլար են նվիրաբերել: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

"Ձեր փոխանցած գումարը շատ կարևոր է. այն կծառայի մեր հերոսներին ու նրանց ընտանիքներին հատուցումներ կատարելու նպատակով",- գրել է խոսնակը:

Հիմանդրամը ներկայացրել է 27.09.2020 - 21.10.2020-ի ընթացքում կատարված նվիրաբերությունների մասին տեղեկատվությունը (ժամը 10:00-ի դրությամբ)

• Ընդհանուր ծավալ՝ շուրջ 4,500,000 ԱՄՆ դոլար

• Միջակայք՝ 1 – 1,000,000 ԱՄՆ դոլար

• Ընդհանուր քանակ՝ 8,530 նվիրաբերություն

• Աշխարհագրությունը՝ 60 երկրների մեր հայրենակիցներից

Շնորհակալություն ենք հայտնում նվիրաբերությունների համար և վստահեցնում, որ յուրաքանչյուր լումա հասնում է զինվորին ու իր ընտանիքին, տեղեկացնում է Verelq.am ։