ՌԴ ԱԳՆ-ն ողջունում է Փաշինյանի ու Ալիևի` Մոսկվայում հանդիպելու պատրաստակամությունը

Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն այսօր լրագրողներին ասել է, որ ռուսական կողմը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության ՝ խաղաղության հասնելու ցանկությունը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք լսել ենք այդ հարցազրույցները (Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի՝ Մոսկվա մեկնելու պատրաստակամության մասին)։ Ողջունում ենք խաղաղության հասնելու նրանց ցանկությունը», - ասել է նա։

Ռուդենկոյի խոսքով՝ անհրաժեշտ է պահպանել հրադադարի ռեժիմը և դադարեցնել խաղաղ բնակչության տառապանքները, տեղեկացնում է Sputnik Armenia: